Ուրբաթ, 29.03.2024, 10:00
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 13 » Գվարդիոլան իր տարօրինակ օրենքներն է հաստատում «Բավարիա»-ում
12:41
Գվարդիոլան իր տարօրինակ օրենքներն է հաստատում «Բավարիա»-ում
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքիր ու փոքր-ինչ տարօրինակ քայլի է գնացել` իր թիմի գաղտնիքները մյուսներին հասանելի չդարձնելու համար:

Մյունխենյան ակումբի մարզաբազայի շուրջբոլորը բարձր ցանկապատ է կառուցվել, որպեսզի թաքցվի այն ամենը, ինչ կատարվում է ներսում: Ըստ Bild պարբերականի` այս ամենի հեղինակն անձամբ իսպանացի մասնագետն է, ով չի ցանկանում իր թիմի տակտիկական գաղտնիքները բացահայտել մյուսների համար:

Գերմանական թիմի մարզմանը հետևելու համար ցանկացած պահի կարելի է այցելել նրա «բաց» մարզմանը, իսկ մնացած ժամանակ իսպանացի մասնագետը ցանկանում է լիովին վստահ լինել, որ իրեն ոչ ոք չի հետևում: Ցանկապատի տեղադրման համար Գվարդիոլան անձամբ է վճարել` 80 հազար եվրո: 

sport.1in.am

Դիտումներ: 438 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Անդամներ: 0