Շաբաթ, 20.04.2024, 01:29
Գլխավոր » 2013 » Հոկտեմբեր » 17 » Գվարդիոլան Լամին կվերադարձնի աջ պաշտպանի դիրք
17:49
Գվարդիոլան Լամին կվերադարձնի աջ պաշտպանի դիրք
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը շուտով կրկին հանդես կգա աջ պաշտպանի դիրքում, հաղորդում է գերմանական մամուլը: Այս մասին հայտնել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան' նշելով գերմանացի ֆուտբոլիստի ունիվերսալությունը:

-Ֆիլիպն ինձ համար աշխարհի ամենախելացի ֆուտբոլիստներից մեկն է: Ես վստահ եմ, որ ցանկացած դիրքում կարճ ժամանակահատված անցկացնելուց հետո նա այդտեղ ընդունակ է դառնալու աշխարհում լավագույններից մեկը,- ասել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք' Լամն ընթացիկ մրցաշրջանում հիմնականում հանդես էր գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, ու Գվարդիոլան շատ գոհ էր նրա խաղից:

Allsport.am

Դիտումներ: 432 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0