Ուրբաթ, 11.07.2025, 10:44
Գլխավոր » 2013 » Օգոստոս » 19 » Գվարդիոլայի «Բավարիա»-ն ինձ դուր չի գալիս. Մաթիաս Զամմեր
19:05
Գվարդիոլայի «Բավարիա»-ն ինձ դուր չի գալիս. Մաթիաս Զամմեր
«Բավարիա»-ի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը դժգոհ է  թիմի ցուցադրած խաղից: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Բավարիա»-ն արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»- ին: 

«Հասկանում եմ, որ Գվարդիոլան դեռ նոր է եկել թիմ, սակայն ես չեմ տեսնում, որ «Բավարիա»-ի խաղը բարելավվել է` ընդհակառակը: Հասկանալի է, որ 2-րդ տուրն է և մենք մեծ աշխատանք ունենք առջևում:
Շուտով մենք շաբաթական երկու-երեք խաղ ենք անցկացնելու և ինչպե՞ս է Պեպը այդ ամենը պատկերացնում, եթե թիմից ընդամենը երկու ֆուտբոլիստ է պատրաստ մրցաշրջանին: Գվարդիոլայի «Բավարիա»-ն դեռևս ինձ դուր չի գալիս»,- Զամմերի խոսքերը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները:

Shamshyan.com


Դիտումներ: 594 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 3.5/2
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Անդամներ: 0