Հինգշաբթի, 25.04.2024, 06:47
Գլխավոր » 2013 » Փետրվար » 20 » ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵՑԻՆՔ. ՀԱՅՆԿԵՍ
15:44
ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵՑԻՆՔ. ՀԱՅՆԿԵՍ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի (3։1) մասին։

«Հաղթել անգլիական ակումբին 3։1 հաշվով՝ մեծ հաջողություն է։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը և հիանալի խաղ ցուցադրեցինք՝ հատկապես առաջին խաղակեսում։ Ինչևէ, հաղթելու համար մենք մեծ ջանքեր գործադրեցինք, քանի որ «Արսենալը» ևս շատ լավ թիմ է։

3։1 հաշիվը ձեռնտու է մեզ, թեև ստանդարտից գոլ բաց թողելը մեր կանոններից դուրս է։ Սովորաբար ես մանրակրկիտ ուսումնասիրում եմ նման իրավիճակները։ Սակայն գոլի ժամանակ ֆուտբոլիստները հրում էին միմյանց, խառնաշփոթ էր, այդ իսկ պատճառով էլ գնդակը հայտնվեց մեր դարպասում», – Հայնկեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Sportarmenia.com

Դիտումներ: 429 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0