Շաբաթ, 27.04.2024, 04:45
Գլխավոր » 2012 » Փետրվար » 5 » ՀԱՄԲՈՒՐԳՆ ՈՒ ԲԱՎԱՐԻԱՆ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ
00:23
ՀԱՄԲՈՒՐԳՆ ՈՒ ԲԱՎԱՐԻԱՆ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ
Բավարիան հյուրընկալվելիս հերթական անգամ չկարողացավ առավելության հասնել Համբուրգի նկատմամբ: Հարկ է նշել, որ Մյունխենցիները վերջին անգամ Համբուրգում հաղթանակի համը ճաշակել էին 2004-2005 մրցաշրջանում:
Ընդհանուր առմամբ մյունխենցիները ցուցադրեցին, ոչ իրենց համարժեք խաղ: Հանդիպման մեկնարկից առաջ Բավարիայի մարզիչ Յուպ Հայկենսը որոշեց պաշտպանության ձախ եզրում` որակազրկված Ռաֆինյաի փոխարեն հայտավորել Անատոլի Տիմոշչուկին, ով մեղմ ասած այդքան էլ լավ հանդես չեկավ և երկրորդ խաղակեսի միջնամասում փոխարինվեց: 
Չնայած Բավարիայի գործադրած ջանքերին, այդուհանդերձ հաշվի մեջ առաջ անցան տանտերերը:Օգտվելով բավարական պաշտպանության թույլ խաղից` գրագետ կազմակերպված գրոհը եզրափակեց Սալան: Բաց թողած գնդակից հետո հյուրերը երկար ժամանակ չէին կարողանում կարգավորել իրենց խաղը: Աննպատակ և հախուռն գրոհները իրենց մեջ, ոչ մի վտանգ չէին պարունակում: Առաջին խաղակեսը մնաց Համբուրգի օգտին:
Երկրորդ խաղակեսում Բավարիան սկսեց ավելի նպատակային գործել և քիչ, թե շատ վտանգավոր պահեր ստեղծել, Դրոբնիի պաշտպանած դարպասի ուղղությամբ: Իսկ ժամանակահատվածում Համբուրգ իր հերթին հակագրոհներ կազմակերպելու հարմար առիթները ձեռքից բաց չէր թողնում: Մի քանի դրվագներում տանտերերը կարողացան  բավականին սուր պահեր ստեղծել Նոյերի պաշտպանած դարպասի ուղղությամբ:

Այդուամենայնիվ Բավարիային հաջողվեց խույս տալ պարտությունից` խաղավարտից 20 րոպե առաջ: Անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում, փրկության գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած` նախկին համբուրգցի Իվիցա Օլիչը`1:1: 
Խփած գնդակից հետո խաղն կտրուկ սկսեց ակտիվանալ և հանդիպման մնացած հատվածը անցավ թիմերի փոխնիփոխ գրոհների ներքո: Խաղավերջում այնպիսի տպավորությունն էր ստեղծվել, որ կարծես Համբուրգին էր ավելի անհրաժեշտ երեք միավորը, քան Բավարիային: Դրվագներից  մեկի ժամանակ Համբուրգը նույնիսկ կարող էր խաղի հաղթական վերջակետ դնել, սակայն Նոյերի առջև մեն-մենակ հայտնված` հարավկորեացի Սոնի  հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ սլացավ դարպասաձողի կողով: Հանդիպումը այդպես էլ ավարտվեց` 1:1:

Մյունխենցիների "անգույն" խաղի արդյունքում, Դորտմունդի Բորուսիան միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, քանի որ առաջատարներից մյուսը` Շալկե 04 սեփական հարկի տակ նույնպես ոչ-ոքի խաղաց Մայնցի հետ: Դա թույլ տվեց Կլոպի սաներին երկու միավարով առաջ անցնել իր անմիջական մրցակիցներից:

Եվ եթե հաշվի առնենք, թե ինչպիսի ֆուտբոլ է ցուցադրում Բորուսիան, ապա միանգամայն կարելի է գալ, այն եզրակացությանը, որ նման կերպ շարունակելու դեպքում Բավարիայի համար բավականին դժվար կլինի պայքարել չեմպիոնության համար:

"ՀԱՄԲՈՒՐԳ" - "ԲԱՎԱՐԻԱ" - 1:1 (1:0)
Գոլեր` Սալա 23' (1:0); Օլիչ 71' (1:1)

"ՀԱՄԲՈՒՐԳ": Դրոբնի, Ռայկովիչ, Վեստերման, Դիկմայեր, Յանսեն, Աոգո, Յարոլիմ (Տեշե 90'), Ռինկոն, Սալա (Իլիչևիչ 75'), Գերերրո, Պետրիչ (Հոնգ-Մին Սոն 70')

"ԲԱՎԱՐԻԱ": Նոյեր, Լահմ, Բադշտուբեր, Բոատենգ, Տիմոշչուկ (Ալաբա 61'), Ռիբերի, Ռոբեն, Կրոս (Օլիչ 64'), Շվայնշտայգեր, Մյուլլեր, Գոմես

Զգուշացումներ` Վեստերման 25'; Բոատենգ 56'; Կրոս 61'; Ռինկոն 63'




Դիտումներ: 559 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0