Հինգշաբթի, 02.05.2024, 01:08
Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 23 » ՀԱՆՈՎԵՐԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է 2010-Ի ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ. ՇՎԱՅՆԻ
11:58
ՀԱՆՈՎԵՐԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է 2010-Ի ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ. ՇՎԱՅՆԻ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը վստահ է, որ ազգային առաջնության 13-րդ տուրում նրա թիմին դժվար փորձություն է սպասվում: Այս մասին հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսի սաները կհանդիպեն «Հանովեր-96»-ի հետ սեփական հարկի տակ:

««Հանովերը» վերջին ժամանակներում մեծ առաջընթաց է ապրել: Նրանք շատ խելացի ֆուտբոլ են ցուցադրում: Այդ թիմի ֆուտբոլիստները հնարավորություն են տալիս մրցակցին մոտենալ նրանց տուգանային հրապարակին և սպասում են գնդակը խլելու հնարավորությանը: 

Դրանից հետո նրանք մեծ արագության վրա զարգացնում են հակագրոհը: Կարելի է ասել, որ այս թիմը շարժվում է այն փիլիսոփայությամբ, որով առաջնորդվում էր Գերմանիայի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ», – ասել է Շվայնշտայգերը:

Sportarmenia.com
Դիտումներ: 417 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0