Շաբաթ, 27.04.2024, 04:54
Գլխավոր » 2012 » Օգոստոս » 4 » ՀԱՅՆԿԵՍԸ ՏՎԵԼ Է ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
16:05
ՀԱՅՆԿԵՍԸ ՏՎԵԼ Է ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Ձեզ ենք ներկայացնում Մյունխենի Բավարիայի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի տված հարցազրույցը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին:


-Ինչպես ե՞ք գնահատում նախամրցաշրջանային մարզումները:

-Շատ լավ: Չնայած, որ ունեցանք մի քանի վնասվածքներ: Իմ տղաները շատ են աշխատում եւ խիստ կենտրոնացված են, քանի որ թիմում լուրջ մրցակցություն կա: Դա ինձ դուր է գալիս, բայց դեռ շատ աշխատանք ունենք:


- Ինչպես ե՞ք գնահատում նորեկների հարմարման գործընթացը:

-Ես վստահ եմ, որ մեր նորեկները լավ են զգում իրենց Բավարիայում: Ես զգում եմ, որ նրանք սիրում են Մյունխենը, Բավարիան  եւ նոր թիմակիցներին:


-Ի՞նչ տրամադրություն է տիրում թիմում:
-Հուսով եմ, որ ֆուտբոլիստները և հատկապես երկրպագուները  լավատեսորեն են տրամադրված: Մենք երկու տարի է չենք դառել չեմպիոն: Դա  բավականին վատ արդյունք է:  Մենք կփորձենք փոխել այդ վիճակագրությունը:

- Ի՞նչ եք ակնկալում Գերմանիայի գավաթի մրցաշարից:
 -Անցած  մրցաշրջանում մեզ հաջողվեց հասնել եզրափակիչ: Կփորձենք անե; նույնը: Ի դեպ, այս մրցաշարը նման է  Չեմպիոնների լիգային, քանի որ շատ բան է կախված  նրանից թե ում դեմ պետք է խաղաս: Երկրորդ հնարավորություն այլևս չի լինի:

-Ո՞ր թիմը ըստ Ձեզ կարող է դառնալ Գերմանիայի չեմպիոն:

-Ի՞նչ եք կարծում մեր երկրպագուները ինձ ինչ կասեն, եթե չնշեմ Բավարիայի անունը: Իհարկե Բորուսիան համարվում է ֆավորիտ, բայց մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Կարծում եմ, որ չեմպիոնության համար կարող են մրցել նաև, Շալկեն և մյուս Բորուսիան:


-Ի՞նչ սպասելիքներ ունեք Չեմպիոնների լիգայից:
 -Նվազագույն նպատակն է հասնել մեկ ութերորդ եզրափակիչ, սակայն մենք չպետք է կանգ առնենք այդքանի վրա: Բավարիան համարվում է չորս ամենահզոր ակումբներից մեկը  եւ մենք պետք է հաստատենք դա:

Դիտումներ: 574 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0