Ուրբաթ, 26.04.2024, 08:50
Գլխավոր » 2012 » Մարտ » 22 » ՀԱՅՆԿԵՍ." ԻՄ ՍԱՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԷԻՆ ԻՐԵՆՑ ՎՐԱ"
14:00
ՀԱՅՆԿԵՍ." ԻՄ ՍԱՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԷԻՆ ԻՐԵՆՑ ՎՐԱ"

Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ Բորուսիա Մ - Բավարիա (0:0 11մ 2:4) հանդիպումից հետո իր թիմի խաղի վերաբերյալ գոհունակություն է հայտնել Բավարիայի մարզիչ Յուպ Հայնկեսը:


"Երկու թիմերն էլ հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին: Մյունխենգլադբախցիները աչքի ընկան բարձր խաղային կարգախահությամբ և մեզ ոչինիչ չէր մնում քան հարձակվել: Այդ է պատճառը, որ մրցակցիը ողջ խաղի ընթացքում ընդամենը երեք գոլային պահ ունեցավ: Մենք մեծ առավելություն ունեինք, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում Բորուսիայի դարպասը: Ցանկանում եմ առաջին հերթին նշել հատկապես Մանուել Նոյերի ցուցադրած խաղը: Նա խաղի ընթացքում մի քանի հիանալի սեյվեր կատարեց և հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ իր անձնուրաց խաղով  հաղթանակ բերեց թիմին: Բոլոր իմ սաները վստահ էին իրենց վրա և ինձ դժվարություն չէր ընտրել նրանց , ովքեր կրացնեին 11 մետրանոցները",ասել է Հայնկեսը:

Խաղի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել նաև ֆուտբոլիստները:

"Սա լավ արդյունք է մեզ համար: Պետք է նշել, որ Նոյերը հիանալի աշխատանք կատարեց: Առայժմ չենք տոնելու հաջողությունը, քանի որ առջևում դեռ շատ կարևոր հանդիպումներ կան»,- ասել է Ռիբերին

"Իհարկե կցանկանայի, որ գործը չհասներ 11 մետրանոցների: Սակայն մենք կարող ենք ուրախանալ այն կապակցությամբ, որ մեր ֆուտբոլիստները լավ են իրացնում 11 մետրանոցները: Բոլորս էլ շատ էինք ցանկանում դուրս գալ եզրափակիչ և մենք կարողացանք հասնել մեր նպատակին",նշել է Նոյերը 

Դիտումներ: 466 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0