Ուրբաթ, 19.04.2024, 13:19
Գլխավոր » 2012 » Հուլիս » 21 » ՀԱՅՆԿԵՍ."ԱՌԱՆՑ ԻՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԶԱՄՄԵՐԸ ՉԷՐ ՀԱՅՏՆՎԻ ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ"
10:39
ՀԱՅՆԿԵՍ."ԱՌԱՆՑ ԻՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԶԱՄՄԵՐԸ ՉԷՐ ՀԱՅՏՆՎԻ ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ"
"Բավարիայի" գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը թիմի վերջին մարզումից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ զայրացած հայտարարել է, որ եթե նրա համաձայնությունը չլիներ, ապա Մաթիաս Զամմերը թիմի սպորտային տնօրենի պաշտանում չէր նշանակվի:

Նման հայտարարությունների պատճառ է հանդիսացել, այն խոսակցությունները, ըստ որի Հայնկեսի փոխարեն որոշումներ է կայացնում Զամմերը:
Գերմանացի մասնագետը այնքան զայրացած է եղել, որ իրեն թույլ է տվել մի քանի անվայել արտահայտություն անել, որոնք դեռևս սովորել էր իսպանական ակումբներում աշխատելու տարիներին:

"Դուք միշտ հարցնում եք Զամմերի մասին: Ես ժամանակին աշխատել եմ իսպանական ակումբների նախագահների հետ: Դուք գիտեք,թե դա ինչ է նշանակում(այստեղ հետևում է անվայել արտահայտույթուն): Նրանց հետ աշխատելիս պետք է ունենալ տղամարդկություն և վառ անհատականություն: Ինձ համար Զամմերի գալուց հետո ոչինչ չի փոխվել:
"Բավարիայում" Զամմերի հայտնվելը հնարավոր եղավ, այն բանից հետո,երբ ես տվեցի իմ համաձայնությունը: Առանց իմ համաձայնության դա հնարավոր չէր լինի",-հայտարարել է Հայնկեսը:

Դիտումներ: 494 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0