| 01:41 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԴԵՌ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՀԱՅՆԿԵՍ | |
| «Բավարիայի» գլխավոր մարզիչ  Յուպ Հայնկեսը չի շտապում ընդունել, որ Բունդեսլիգայում հաղթողի հարցը գործնականում վճռված է: ««Ֆորտունայի» հետ խաղը ցույց տվեց, որ մենք չունենք մրցակիցներ, ովքեր «Բավարիայի» հետ խաղերին ներկայանում են պարտվողի հոգեբանությամբ: Քանի դեռ մենք թվաբանորեն չենք ապահովել ոսկե մեդալները, շնորհավորանքներ չենք ընդունում», – Հայնկեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Նշենք, որ այսօր կայացած խաղում մյունխենցիները  3:2 հաշվով դժվար հաղթանակ են տոնել «Ֆորտունայի» նկատմամբ: Sportarmenia.com | |
|  | |
| Մեկնաբանություններ: 0 | |
