| 02:41 ՀԻՏՑՖԵԼԴ "ՄԱՐՏԻՆԵՍԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ ՇԱՏ ՌԻՍԿԱՅԻՆ Է" | |
| Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզիչ Օթմար Հիտցֆելդը զգուշացրել է Բավարիայի ղեկավարներին Մարտինեսի տրանսֆերի ռիսկայնության վերաբերյալ:  "Իհարկե ճնշման տակ է հայտնվում առաջին հերթին ֆուտբոլիստը: Հետաքրքիր է, ինչպես պետք է դա հաղթահարի Մարտինեսը: Անչափ ռիսկային է այդքան գումարով ֆուտբոլիստ գնելը: Բայց մյուս կողմից էլ նույնը կարելի էր ասել Գոմեսի դեպքում: Նա լիովին արդարացրեց իր տրանսֆերը: Մարտինեսը կամրապնդի թիմի խաղը և շատ մեծ օգուտ կբերի Բավարիային բունդեսլիգայում:"- նշել է Հիտցֆելդը: Կցորդներ: Նկարներ 1  | |
|  | |
| Մեկնաբանություններ: 0 | |
