Ուրբաթ, 29.03.2024, 00:03
Գլխավոր » 2013 » Հունիս » 7 » ԵՎՐՈ 2013 (U21). ՀՈԼԱՆԴԻԱ - ԳԵՐՄԱՆԻԱ`3:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01:01
ԵՎՐՈ 2013 (U21). ՀՈԼԱՆԴԻԱ - ԳԵՐՄԱՆԻԱ`3:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ խաղային օրը ավարտվեց Հոլանդիա - Գերմանիա հետաքրքրաշարժ հանդիպումով: Երկու թիմերը ցուցադրեցին վառ հարձակվողական ֆուտբոլ և այն ընթացավ թրիլլերային սցենարով:

Առաջին խաղակեսի ընթացքում Մահերի և Վիյնալդումի դիպուկ հարվածներից հետո Հոլանդիայի հավաքականին հաջողվեց երկու անգամ խոցել գերմանացիների դարպասը: Ընդմիջումից հետո Գերմանիան խաղադաշտ դուրս եկավ լիովին կերպարանափոխված և արդեն 46-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը: Լուիս Հոլտբին մեն-մենակ հայտնվեց մրցակցի դարպասպահի առջև, սակայն Հոլանդիայի հավաքականի դարպասապահը կանոնները խատեց գերմանացու նկատմամբ և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն էլ դիպուկ իրացրեց Ռուդին: Խփած գոլից հետո Գերմանիան լիովին տիրեց խաղային առավելությանը և սկսեց հաճախակի սպառնալ մրցակցի դարպասին: Դրվագներից մեկում Ֆոլանդի հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Այդուհանդերձ համառ գերմանացիներին խաղավրտից 9 րոպե առաջ հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Լուիս Հոլտբին: Թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի,սակայն այդ հարցում այլ կարծիքի էին Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր 90-րդ րոպեին խփեցին հաղթական գոլը: Անկյունային խաղարկումից հետո գլխի հարվածով իր թիմին հաղթանակ բերեց փոխարինման դուրս եկած Ֆերը: 
Հոլանդիա - Գերմանիա`3:2
գոլեր` Մահեր 24', Վիյնալդում 38', Ֆեր 90' - Ռուդի 47' 11մ, Հոլտբի 81'





Netherlands U21 3-2 Germany U21 Footyroom.com by Futbol2101
Դիտումներ: 494 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0