Երեքշաբթի, 16.04.2024, 13:30
Գլխավոր » 2012 » Հոկտեմբեր » 25 » ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ ԳԼԽԱՎՈՐԵԼ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ. ԿՐՈՍ
10:08
ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ ԳԼԽԱՎՈՐԵԼ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ. ԿՐՈՍ
«Բավարիայի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լիլի» հետ (1:0) հանդիպումից ստացած իր տպավորություններով:

«Կարող ենք գոհ լինել մեր խաղից, չնայած ինչ-որ մեկին դա կարող է տարօրինակ թվալ: Իհարկե, մենք կարող ենք ավելի լավ գործել, սակայն ԲԱՏԷ-ից կրած պարտությունից հետո մեզ հաղթանակ էր անհրաժեշտ: Այսօր մենք պայքարում էինք, սակայն «Լիլն» էլ էր լավ դիտվում: Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի: Մրցակիցը գրագետ էր խաղում պայտպանությունում, սակայն մեզ հաջողվեց տիրել գնդակին, գոլ խփել և հաղթել:
Այժմ պետք է «Լիլին» հաղթենք սեփական հարկի տակ: Մենք հաղթել ենք արտագնա խաղում, իսկ այժմ երկու հանդիպում ենք անցկացնելու «Ալյանս Արենա» մարզադաշտում, որոնցից հետո հույս ունենք գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ամեն դեպքում, երկու շաբաթ անց մեզ համար հեշտ չի լինելու», – Կրոսի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Բավարիայի» հետ նույն խմբում են հանդես գալիս նաև «Վալենսիան», «Լիլը» և ԲԱՏԷ-ն:

Sportarmenia.com
Դիտումներ: 453 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0