Ուրբաթ, 19.04.2024, 03:01
Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 2 » ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ, ՈՐ ՀԱՄԲՈՒՐԳԸ ԿՀԱՂԹԻ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ՀՈՒՆՏԵԼԱՐ
13:48
ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ, ՈՐ ՀԱՄԲՈՒՐԳԸ ԿՀԱՂԹԻ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ՀՈՒՆՏԵԼԱՐ
«Շալկե 04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը հույս ունի, որ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» պարտություն կկրի «Համբուրգից»։ Հիշեցնենք, որ «Շալկեն 04»-ը գտնվում է 2-րդ հորզոնականում՝ 4 միավորով զիջելով առաջատար «Բավարիային»։

«Մենք ողջ թիմով հույսեր ենք կապում «Համբուրգի» հետ։ Վատ չէր լինի, եթե առաջիկա խաղում նրանք հաղթեին «Բավարիային»։ Դա մեզ համար հրաշալի նորություն կլիներ։ Չէ՞ որ մենք գտնվում ենք մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում, և մտադիր ենք ավարտել առաջնությունը բարձունքում», – հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Kicker-ը։


Sportarmenia.com
Դիտումներ: 518 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0