Հինգշաբթի, 25.04.2024, 11:03
Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 12 » ՀՅՈՆԵՍ."ՕՍԱՍՈՒՆԱՆ ՄԵԶԱՆԻՑ ԳՈՒՄԱՐ ՉԻ ՍՏԱՆԱ"
15:33
ՀՅՈՆԵՍ."ՕՍԱՍՈՒՆԱՆ ՄԵԶԱՆԻՑ ԳՈՒՄԱՐ ՉԻ ՍՏԱՆԱ"
Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ Մյունխենում թիմի նորեկ Մարտինեսի համար ոչ-ոք մտադիր չէ "Օսասունային" գումար վճարել:

"Օսասունան ըստ ՖԻՖԱ-ի օրենքի փորձում է մեզանից գումար ստանալ, քանի որ նրանք են վերապատրաստել ֆուտբոլիստին, բայց ես չեմ հասկանում, ինչ կապ ունի Բավարիան",-ասել է Հյոնեսը:

Ինչպես հայտնում է իսպանական մամուլը, այսօր Օսասունայի ղեկավարությունը հայտարարել է, որ Բավարիայից Մարտինեսի տեղափոխության համար պահանջում է գումարային փոխհատուցում: Իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են այդ գումարը ստանալ ՖԻՖԱ-ի օրենքի հիման վրա, ըստ որի ֆուտբոլիստին վերապատրաստած և վաճառած ակումբը`նրան հետագայում հաջորդաբար վաճառած մյուս ակումբներից ստանում է որոշակի գումար:
Ճիշտ է  Օսասունայի պահանջները բավարարելու շանսերը շատ քիչ են, բայց իսպանական ակումբը հենց այնպես չի ցանկանում հանձնվել:

Հիշեցնենք, որ դեռահաս տարիքում Մարտինեսը հայտնվել էր "Օսասունայում", որտեղ մի քանի տարի անցկացնելուց հետո ` 2006 թվականին 6 մլն եվրոյով տեղափոխվել էր Ատլետիկ Բիլբաո, որտեղից էլ ,այս ամռան 40 մլն եվրոյով տեղափոխվեց Բավարիա:

Դիտումներ: 462 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0