Ուրբաթ, 29.03.2024, 09:16
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 12 » ՀՅՈՆԵՍՆ ՈՒ ԲԵԿԵՆԱԲՈՒԵՐԸ ՎԱՆ ԳԱԼԻ ՄԱՍԻՆ
12:22
ՀՅՈՆԵՍՆ ՈՒ ԲԵԿԵՆԱԲՈՒԵՐԸ ՎԱՆ ԳԱԼԻ ՄԱՍԻՆ
       
«
Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը և նախագահ Ուլի Հյոնեսը խոսել են հոլանդացի մասնագետի մասին:

«Հոլանդացու պաշտոնանկությունը անխուսափելի էր: Մենք սխալվեցինք, երբ որոշեցինք նրան թիմում թողնել մինչև մրցաշրջանի ավարտ: Եթե ցանկանումես մարզչին պաշտոնանկ անել, ապա դա պետք է անել անհապաղ: Շատ եմ ցավում, որ վան Գալի Կարիերան «Բավարիայում» ավարտվեց նման կերպով: Նա շատ բան է արել մեր ակումբի համար: Հաղթել է Բունդեսլիգայում, Գերմանիայի գավաթում, հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Պետք չէ մոռանալ, որ վան Գալի գլխավորությամբ բացահայտվեցին այնպիսի տաղանդներ ինչպիսիք են`Թոմաս Մյուլերը և Հոլգեր Բադշտուբերը»,-ասել է Բեկանբաուերը

«Վան Գալը այդպես էլ չսովորեց սեփական սխալների վրա: Մենք նրա հետ բազմաթիվ խնդիրներ ունեինք: Դրանց մասին նրա հետ դեռ խոսացել էին ձմռանը` Քաթարում, բայց մինչ այժմ ոչինչ չի փոխվել: Յոնկերի հետ թիմը ավելի հանգիստ կզգա իրեն: Համոզված եմ, որ Բավարիան կցուցադրի գերազանց ֆուտբոլ»,- նշել է Հյոնեսը:
Դիտումներ: 582 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0