Ուրբաթ, 26.04.2024, 10:05
Գլխավոր » 2014 » Փետրվար » 5 » Կան. «Բավարիան» անխնա հարված կտա «Բորուսսիայի» հաջողություններին
12:35
Կան. «Բավարիան» անխնա հարված կտա «Բորուսսիայի» հաջողություններին
Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն վերջերս հայտարարել էր, որ Մյունխենի «Բավարիան» թուլացնում է իրենց թիմին` գնելով ուժեղ ֆուտբոլիստների: Վատցկեն նաև խոստացել էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռքբերումներով չզիջել մյունխենցիներին:

«Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը մեկնաբանել է Վատցկեի նման հայտարարությունը:

«Վատցկեի խոսքերը ոչ միանշանակ ընկալվեցին: «Բավարիայի» երկրպագուները համամիտ չեն, իսկ շատ այլ թիմերի երկրպագուներ պատրաստ են ստորագրել այդ հայտարարության տակ: Ինքս միշտ գիտակցել եմ` «Բավարիան» անխնա հարված կտա «Բորուսսիայի» հաջողություններին: Դորտմունդցիները լավ կանեն, եթե «Բավարիայի» հետ տարաձայնություն չունենան»,-Կանի խոսքերը մեջբերել են գերմանական պարբերականները:

Allsport.am




Դիտումներ: 357 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Անդամներ: 0