Հինգշաբթի, 09.05.2024, 01:50
Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 1 » ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ ԲԱՎԱՐԻԱ, ԵԹԵ ԱՅՆՏԵՂ ՉԼԻՆԻ ՀՅՈՆԵՍԸ. ՎԱՆ ԳԱԼ
12:03
ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ ԲԱՎԱՐԻԱ, ԵԹԵ ԱՅՆՏԵՂ ՉԼԻՆԻ ՀՅՈՆԵՍԸ. ՎԱՆ ԳԱԼ
Հոլանդիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Լուի վան Գալը գերմանական Bild-ին տված հարցազրույցի ժամանակ քննադատել է «Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Ուլի Հյոնեսին:

«Ես կարող եմ «Բավարիա» վերադառնալ, եթե ինձ հրավիրեն: Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե այնտեղ չլինի Ուլի Հյոնեսը: Նա ակումբում միակ մարդն էր, ով իմ հայտնվելու առաջին րոպեից ցանկանում էր հեռացնել ինձ ակումբից: Իմ կարծիքով, այս մարդու ձեռքում չափից դուրս շատ իշխանություն է կենտրոնացել, և դա վատ է անդրադառնում ակումբի վրա: 

Նա խառնվում է ամեն ինչին, անգամ մարզչի աշխատանքին, ինչը նրա պարտականությունների մեջ չի մտնում: Բեկենբաուերի և Բրայտների օրոր «Բավարիան» ավելի լավ արդյունքների է հասել, սակայն նրանք իրենց այդպես չէին պահում», – նշել է հոլանդացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Լուի վան Գալը «Բավարիայի» հետ աշխատել է 2009-2011թթ.-ին՝ թիմին դուրս բերելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Աղբյուր`Sportarmenia.com
Դիտումներ: 431 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0