Շաբաթ, 27.04.2024, 00:53
Գլխավոր » 2014 » Սեպտեմբեր » 17 » Լամ. Արցունք չեմ թափում Կրոսի` «Ռեալ» տեղափոխության համար
01:41
Լամ. Արցունք չեմ թափում Կրոսի` «Ռեալ» տեղափոխության համար

«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ չի տանջվում նախկին թիմակից Թոնի Կրոսի` մյունխենյան ակումբից Մադրիդի «Ռեալ» տեղափոխության համար: Ըստ Լամի` ֆուտբոլում նման տեղափոխությունները սովորական երևույթ են:

«Ո՛չ, ես արցունք չեմ թափում Կրոսի տեղափոխության համար: Այդպիսին է ֆուտբոլը. խաղացողները գնում են և գալիս: Շատ երկար ժամանակ եմ ֆուտբոլ խաղում նման տեղափոխություններից տխրելու համար, չնայած Թոնին հիանալի տղա է»,-Լամի խոսքը մեջբերում ենք «Sport1»-ից:

Հիշեցնենք, որ նախքան «Ռեալ» տեղափոխությունը Թոնի Կրոսը բանակցել է «Բավարիայի» ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման համար, սակայն կողմերը համաձայնության չեն եկել ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում:

 

Դիտումներ: 432 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0