Ուրբաթ, 19.04.2024, 22:33
Գլխավոր » 2012 » Հոկտեմբեր » 24 » ԼԻԼ - ԲԱՎԱՐԻԱ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02:24
ԼԻԼ - ԲԱՎԱՐԻԱ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Բավարիան հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց ֆրանսիական Լիլից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ խաղից հետո արված մեկնաբանությունները:


"Այսպիսի խաղերում էլ պետք է հաղթել: Բայց ես գոհ չեմ մեր ցուցադրած խաղից: Այդուհանդերձ մեր թիմի ջանքերի շնորհիվ մենք արժանի հաղթանակ տարանք: Այնպիսի տպավորությունն էր, կարծես տղաները ծանր էին շարժվում դաշտում: Բայց կարևորը երեք միավորն է", - նշել է Յուպ Հայնկեսը:


"Դժվար հանդիպում ստացվեց: Բայց կարևորը վաստակեցինք երեք միավոր: Երբեմն այսպես էլ կարող է դասավորվել հանդիպումը: Հաջորդ խաղում մենք պարտավոր ենք ավելի լավ հանդես գալ", - նշել Ֆրանկ Ռիբերին:

"Լիլը խաղում էր առավելագույն ուժերի գործադրմամբ և մյուս կողմից էլ նրանց հոյակապ աջակցում էին տրիբունաները: Ինձ շատ է զարմացնում,որ Լիլը այսպիսի խաղով դեռ միավոր չի վաստակել: Այսօր շատ կարևոր հաղթանակ տոնեցինք", - նշել է Թոմաս Մյուլլերը:
Դիտումներ: 452 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0