Ուրբաթ, 26.04.2024, 13:51
Գլխավոր » 2012 » Հունիս » 13 » ԼՅՈՎ."ԿԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ"
12:49
ԼՅՈՎ."ԿԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ"
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Հոլանդիայի հետ խաղից առաջ հայտարարել է, որ Բունդեսթիմը կազմի հետ ոչ մի խնդիր չունի:

"Մենք ոչ մի խնդիր չունենք կազմի հետ կապված: Ուրախ եմ, որ Պորտուգալիայի հետ խաղից հետո ոչ մի զգալի վնասվածքներ չունենք: Բոլորը գտնվում են լավ մարզավիճակում, իսկ Միրոսլավ Կլոզեն արդեն ապաքինվել է: Հիանալի է, որ իմ տրամադրության տակ ունեմ նման երկու ֆուտբոլիստներ` ինչպիսիք են Կլոզեն և Գոմեսը:
Մեր և հոլանդացիների խաղաոճերը բացարձակ թափանցիկ են: Հոլանդիան և Գերմանիան համարվում են համաշխարհային մակարդակի հավաքականներ: Հոլանդացիները պայքար են մղում մրցաշարից դուրս չմնալու համար: Համոզված եմ, որ նրանք այնպես չեն խաղա ինչպես խաղացին դանիացիների դեմ: Մրցակցի հուսահատ իրավիճակը ոչ մի կերպ չի ազդի մեր խաղի վրա",-Լյովի խոսքերը մեջբերում է DFB.de-ն:


Դիտումներ: 442 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0