Ուրբաթ, 26.04.2024, 18:52
Գլխավոր » 2014 » Հունիս » 13 » Լյովը գիտի` ինչպես կանգնեցնել Ռոնալդուին
14:56
Լյովը գիտի` ինչպես կանգնեցնել Ռոնալդուին

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, թե ինչպես են իր սաները պատրաստվում Աշխարհի առաջնության խմբային փուլի` Պորտուգալիայի դեմ հանդիպման ժամանակ չեզոքացնել Կրիշտիանու Ռոնալդուին:

«Մեծ նշանակություն ունի այն, թե նախկինում ովքեր են կարողացել կանգնեցնել Ռոնալդուին: Անցյալում նման բան արել են Ջերոմ Բոատենգը և Ֆիլիպ Լամը: Այնպես որ, նրանք երկուսով կկատարեն այդ առաջադրանքը:

Մենք չենք կարող թույլ տալ Ռոնալդուին չերևալ մեր աչքին: Միշտ պետք է հարց տալ` «Որտե՞ղ է Ռոնալդուն և ի՞նչ է անում»,-ասել է Լյովը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հավելենք` Գերմանիա-Պորտուգալիա հանդիպումը կայանալու է հունիսի 16-ին, մեկնարկը` Երևանի ժամաանկով 20:00-ին: Խմբային փուլում այս թիմերի մյուս մրցակիցներն են Գանան և ԱՄՆ-ը:

Allsport.am

 

Դիտումներ: 441 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0