Ուրբաթ, 26.04.2024, 15:24
Գլխավոր » 2012 » Հունիս » 20 » ԼՅՈՎԸ ՏՎԵԼ Է ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
15:47
ԼՅՈՎԸ ՏՎԵԼ Է ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը պատասխանել է կայանալիք Հույների հետ խաղի վերաբերյալ գերմանական մամուլի տված հարցերին:

- Գերմանիան այս մրցաշարում շատ զգուշավոր է խաղում: Դուք որոշել եք փոխե՞լ ձեր խաղաոճը:

- Լսեք, մենք բաց թողեցինք հինգ գնդակ Շվեյցարիայից ընկերական խաղում: Դա ահազանգ էր: Մենք չենք կարող խաղալ բաց ֆուտբոլ: Հարձակվողական ֆուտբոլին մենք մնում ենք հավատարիմ: Մի բան ք ընկերական խաղում Բրազիլիայի հետ գեղեցիկ, տպավորիչ է եւ հաճելի բաց ֆուտբոլ խաղալը և բոլորովին այլ բան է բաց ֆուտբոլը Եվրոպայի առաջնությունում:

- Ի՞նչ եք ուզում փոխել մարտավարության մեջ: Գուցե չորս պաշտպանները Հունաստան հետ խաղում չափից ավելի են:

- Ոչ թե քանակն է կարևոր, այլ որակը: Չեմ կարծում, որ հիմա պետք է կատարել ինչ-որ լուրջ ճշգրտումներ մարտավարության մեջ: Այո, մենք խաղում ենք չորս պաշտպաններին. Սակայն նրանցից երկուսը անընդհատ մասնակցում են գրոհներին:

- Իսկ մարզումները մնալու ե՞ն նույնը:

- Պատրաստվում ենք այնպես, ինչպես միշտ: Առավոտյան կար, շատ ինտենսիվ աշխատանք: Սակայն նվազեցրել ենք ծանրաբեռնվածությունը մի քանի ֆուտբոլիստների վրայից, նրանք են Բաստիանը, Մեսութը և Լարսը: Բայց հաջորդ մարզմանը նրանք կմիանան մյուսներին: Պարզապես որոշեցին ռիսկի չգնալ, քանի որ նրանք շատ էին աշխատել այդ օրը:

- Հունաստանից կբացակայի Կարագունիսը, ինչ կտա դա ձեզ:

- Կարծում եմ նա հունական թիմի ուղեղն է: Երկար տարիներ նա օգնում է թիմին, նա անվիճելի առաջատարն է: Կարծում եմ, որ հույների համար դա ծանր է լինելու: Բայց մենք չենք պատրաստվում հանգստանալ:
Կցորդներ: Նկարներ 1
Դիտումներ: 516 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0