Ուրբաթ, 26.04.2024, 19:23
Գլխավոր » 2014 » Հունվար » 29 » Ռումենիգե. Մանջուկիչը մեծապես նպաստել է «Բավարիայի» հաջողություններին
18:24
Ռումենիգե. Մանջուկիչը մեծապես նպաստել է «Բավարիայի» հաջողություններին
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբը լավ հարաբերությունների մեջ է հարձակվող Մարիո Մանջուկիչի հետ.

-2013-ին Մարիոն մեծապես նպաստել է «Բավարիայի» հաջողություններին: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Մենք կապի մեջ ենք նրա գործակալի հետ: Ակումբի և Մարիոյի հարաբերություններում ամեն բան իր տեղում է,-Ռումենիգեի խոսքերը մեջբերել են գերմանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր կային` Մանջուկիչը տարաձայնություններ ունի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ և դժգոհ է, որ ակումբը 5-ամյա պայմանագիր է կնքել Ռոբերտ Լևանդովսկու հետ:

Allsport.am
 
Դիտումներ: 443 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0