Ուրբաթ, 26.04.2024, 20:42
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 11 » ՄԱՆՋՈՒԿԻՉ. ՄԵՆՔ ԼՈՒԾԵՑԻՆՔ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ
14:40
ՄԱՆՋՈՒԿԻՉ. ՄԵՆՔ ԼՈՒԾԵՑԻՆՔ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ

Մյունխենի Բավարիայի հարձակվող Մարիո Մանջուկիչը վերլուծել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում՝ Յուվենտուսի հետ կայացած պատասխան հանդիպումը:

"Որոշիչ դարձավ այն, որ մենք խաղացինք այնպես, ինչպես Մյունխենում կայացած առաջին մրցավեճում: Խաղը դժվարին ստացվեց, իսկ մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր տիրում: Գիտեինք, որ պետք է հանգիստ խաղանք և գոլ խփենք: Մեզ հաջողվեց լուծել թիմի առջև դրված խնդիրը։ Երջանիկ եմ, որ ինձ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Բայց ես ավելի ուրախ եմ, որ Բավարիան դուրս եկավ հաջորդ փուլ",- հայտարարել է Մանջուկիչը:


Դիտումներ: 428 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0