Ուրբաթ, 26.04.2024, 01:31
Գլխավոր » 2014 » Հունիս » 22 » Մարտական ոչ-ոքի` Գերմանիա – Գանա խաղում. տեսանյութ
01:10
Մարտական ոչ-ոքի` Գերմանիա – Գանա խաղում. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը չկարողացավ հաղթել Գանայի ընտրանուն: Ֆորտալեզա քաղաքում կայացած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Առաջին խաղակեսից հետո թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնաամասում Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո Մարիո Գյոտցեն բացեց խաղի հաշիվը: Թվում էր, թե Գերմանիայի հաղթանակը անխուսափելի է , սակայն մոտ 10 րոպե անց հետապնդողի դերում հայտնվեցին հենց գերմանացիները: 54-րդ րոպեին Անդրե Այուն հավասարեցրեց հաշիվը, իսկ 63-րդ րոպեին Ասամոա Գյանը առաջ մղեց իր թիմին: Յոահիմ Լյովը միանագմից մարտի նետեց «ծանր հրետանին»: Խաղադաշտում հայտնվեցին Բաստիան Շվայնշտայգերը և Միրոսլավ Կլոզեն, ով փոխարինման դուրս գալուց հաշված րոպեներ անց վերականգնեց հաշվի հավասարակշռությունը և աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով կրկնեց Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոի ռեկորդը: Այժմ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողի և Կլոզեի հաշվին գրանցված է 15-ական գոլ:  Խաղի մնացած ժամանակահատվածը անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն հաշվի մեջ նոր փոփոխություն չարձանագրվեց:

2 տուրից հետո G խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որն իր ակտիվում ունի 4 միավոր: Երկրորդ տեղում ընթացող ԱՄՆ-ի հավաքականը ունի 3 միավոր, Գանան` 1 միավոր, իսկ ահա վերջին տեղը զբաղեցնող Պորտուգալիան ` 0 միավոր :

Գերմանիա – Գանա`2:2
Գոլեր` Գյոտցե 51’, Կլոզե 71’ – Այու 54’, Գյան 63’

 

 

Դիտումներ: 472 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0