Շաբաթ, 20.04.2024, 13:44
Գլխավոր » 2012 » Օգոստոս » 17 » ԲԱՎԱՐԻԱՆ ՀԵՐՔԵԼ Է ՄԱՐՏԻՆԵՍԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՐԵՐԸ
10:06
ԲԱՎԱՐԻԱՆ ՀԵՐՔԵԼ Է ՄԱՐՏԻՆԵՍԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՐԵՐԸ
"Բավարիան" Խավի Մարտինեսի տեղափոխության վերաբերյալ բոլոր լուրերն ու խոսակցությունները հերքել է, հայտնում է Championat.com-ը, հղում անելով գերմանական լրատվամիջոցներին:
Նշենք, որ գերմանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ "Բավարիան" մտադիր է Ատլետիկի կիսապաշտպանի համար վճարել 40 մլն եվրո: Սակայն այսօր գերմանական գրանդի ներկայացուցիչները հերքել են այդ լուրը:
 
Հիշեցնենք, որ Բավարիան իսպանացու համար համաձայն չէր բասկերին վճարել պահանջվող 40 մլն եվրոն, իսկ մյունխենցիների գլխավոր մարզիչ յուպ Հայնկեսը հայտարարել էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրական արժեքը կազմում է 22-23 մլն եվրո: 

"Բանակցությունների առումով ոչ մի տեղաշարժ չկա: մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք Մարտինսի տրանսֆերի համար 40 մլն չենք վճարի",-հայտնել է Բավարիայի ներկայացուցիչներից մեկը:


Դիտումներ: 451 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0