Ուրբաթ, 26.04.2024, 05:35
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 3 » ՄԱԹՍ ՀՈՒՄՄԵԼՍ."ԵԹԵ ՀԱՂԹԵՆՔ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ,ԱՊԱ ԿՆՎԱՃԵՆՔ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ"
15:15
ՄԱԹՍ ՀՈՒՄՄԵԼՍ."ԵԹԵ ՀԱՂԹԵՆՔ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ,ԱՊԱ ԿՆՎԱՃԵՆՔ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ"

Դորտմունդի Բորուսիայի առաջատար պաշտպան Մաթս Հումմելսը կարծում է, որ Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը կորոշվի 30-րդ տուրում Բավարիայի հետ Դորտմունդում կայանալիք խաղից հետո:

"Եթե մենք կարողանանք հաղթել Բավարիային, ապա միավորների տարբերությունը կհասնի վեցի: Եվ եթե հաշվի առնենք, որ որ այդ խաղից հետո առաջնության ավարտին չորս տուր է մնում, ապա պարզ է դառնում, որ հաղթելու դեպքում մենք չեմպիոնական տիտղոսը նվաճելուն շատ մոտ կլինենք:  Բայց եթե այդ խաղում պարտվենք, ապա չեմպիոնության հարցը մինչև վերջին տուրը բաց կմնա: Հավատացեք, որ նման պարագայում չեմպիոն դառնալու մեր շանսերը կրկին բարձր կմնան",ասել է Հումմելսը:

Հիշեցնենք, որ 28 տուրից հետո վաստակած 63 միավավորով Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է Բորուսիան, իսկ դորտմունդցիներին հետապնդող Բավարիան 60 միավորով երկրորդն է: Այս թիմերը Դորտմունդում կհանդիպեն 30-րդ տուրի շրջանակում: Հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին, Երևանի ժամանակով 22:00-ին:


Դիտումներ: 527 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0