Հինգշաբթի, 25.04.2024, 13:26
Գլխավոր » 2012 » Մայիս » 28 » ՄԱՏՅԵՆ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԲԱՎԱՐԻԱ
11:36
ՄԱՏՅԵՆ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԲԱՎԱՐԻԱ
Վալենսիայի ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյեն կարող է իր կարիերան շարունակել գերմանական գրանդի կազմում: Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար մոտ ժամանակում  Բավարիան պատրաստվում է առաջարկ անել Վալենսիային:

Իսպանական ակումբի հետ ունեցած պայմանագրի համաձայն Մատյեն   Վալենսիայից կարող է հեռանալ միայն այն դեպքում, երբ նրա համար որևէ ակումբ կվճարի 15 մլն եվրոյից ոչ պակաս գումար: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն մյունխենյան ակումբը ֆրանսիացու համար պատրաստ է վճարել մոտ 10 մլն եվրո:
Այդուհանդերձ "Չղջիկները" չեն շտապում վաճառել իրենց առանցքային պաշտպաններից մեկին: Ակումբը կարող է լքել Խորդի Ալբան և Վալենսիայի ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի գոնե առաջատարներից մեկ մնա ակումբում:

29-ամյա Մատյեն Վալենսիայում հանդես է գալիս 2009 թվականից: Մինչ այդ նա հանդես է եկել Սոշոյի և Թուլուզի կազմում:
Դիտումներ: 460 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0