| 15:02 ՄԵՆՔ ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՇՐՋԱՆՑԵԼ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ԳՅՈՏՑԵ | |
| Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ իր թիմը դեռ հավատում է չեմպիոնությանը: ««Բավարիան» լուրջ առավելություն ունի, սակայն մենք դեռ կարող ենք հասնել մյունխենցիներին: Նրանք կարող են միավորներ կորցնել: Մենք վախենալու պատճառ չունենք: Կշարունակենք հաղթել մեր խաղերում: Յուրաքանչյուր մրցաշրջանը տարբերվում է մյուսներից: Մենք չենք կարող ասել, որ անցած տարվա նման կսկսենք հաղթել բոլորին: Ստեղծված իրավիճակում պետք է մեղադրենք միայն մեզ: Մենք սխալ ենք գործել, սակայն կրկին հայտնվել ենք ճիշտ ուղու վրա», – Գյոտցեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիան» 9 միավորով գերազանցում է գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիային»: Sportarmenia.com | |
|  | |
| Մեկնաբանություններ: 1 | ||||||
| 
   | ||||||