Շաբաթ, 27.04.2024, 07:13
Գլխավոր » 2013 » Հոկտեմբեր » 6 » Մենք գերիշխում էինք «Բայերի» հետ խաղում. Լահմ
17:33
Մենք գերիշխում էինք «Բայերի» հետ խաղում. Լահմ
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը նշել է, որ իր թիմը գերիշխում էր խաղադաշտում «Բայերի» հետ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում տեղի ունեցած մրցավեճում, որն ավարտվել է ոչ-ոքի' 1:1 հաշվով:

-Գոլերը ֆուտբոլի մի մասն են: Մեզ չհաջողվեց բավականաչափ գոլեր խփել ու արդյունքում ստացանք 1:1 հաշիվը: Ցավալի է, որ հաշվի մեջ արագորեն առաջ անցնելուց հետո միանգամից գնդակ բաց թողեցինք: Այնուամենայնիվ, խաղի որոշ հատվածներում մենք շատ լավ հանդես եկանք: Գերիշխում էինք շատ լավ թիմի հետ խաղում. «Բայերն» այսօր ընդամենը մի քանի պահ ունեցավ: Մենք հաջող խաղացինք ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում,- ասել է Լամը:

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում մյունխենցիներն այս պահին զբաղեցնում են առաջին հորիզոնականը (20 միավոր), իսկ «Բայերը» գտնվում է երրորդ տեղում (19 միավոր):

Allsport.am


Դիտումներ: 422 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0