Ուրբաթ, 19.04.2024, 02:51
Գլխավոր » 2012 » Հունիս » 8 » ՄԵՐՏԵՍԱԿԵՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՎՐՈ 2012-Ի ԱՌԱՋԻՆ ԽԱՂԻՆ
16:47
ՄԵՐՏԵՍԱԿԵՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՎՐՈ 2012-Ի ԱՌԱՋԻՆ ԽԱՂԻՆ
Գերմանիայի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Պեր Մերտեսակերը կարող է մասնակցել Եվրո-2012-ի B խմբի առաջին տուրի՝ պորտուգալացիների հետ հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Բունդեսթիմի մարզիչ Հանս Դիտեր Ֆալկը:

«Երեկ Մետեսակերն ու Բոատենգը բախվեցին մարզման ժամանակ, եւ մտավախություն կար, որ Պերը չի կարողանա մասնակցել Պորտուգալիայի հետ հանդիպմանը: Սակայն, ի ուրախություն մեզ, Մերտեսակերի հետ ամեն ինչ նորմալ է եւ նա կարող է խաղադաշտ դուրս գալ: Թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են պորտուգալացների հետ հանդիպմանը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Fourfourtwo.com-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիա – Պորտուգալիա խաղը կկայանա հունիս 9-ին Լվովում: Մեկնարկը Երեւանի Ժամանակով 22:45-ին:

Աղբյուր -NEWS.am Sport
Կցորդներ: Նկարներ 1
Դիտումներ: 509 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0