Շաբաթ, 27.04.2024, 03:30
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 23 » ՄԵՍԻՆ ԳՈՎԱԲԱՆԵԼ Է ԲԱՎԱՐԻԱՅԻՆ
13:00
ՄԵՍԻՆ ԳՈՎԱԲԱՆԵԼ Է ԲԱՎԱՐԻԱՅԻՆ
«Բավարիան» շատ բարձր մակարդակով է հանդես գալիս այս մրցաշրջանում, ասել է կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին: Մյունխենի «Բավարիայի» եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին առաջ 25-ամյա արգենտինացին կիսվել է տպավորություններով:

«Կիսաեզրափակչում թույլ թիմեր չեն լինում, իսկ «Բավարիան» շատ բարձր մակարդակով է հանդես գալիս այս մրցաշրջանում՝ խփելով բազմաթիվ գոլեր: Նախորդ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Չելսիից» կրած պարտությունից հետո մյունխենցիները կփորձեն ապացուցել, որ այդ անհաջողությունը պատահականություն էր: Կարծում եմ՝ «Բավարիան» ավելի ուժեղ է դարձել: Մենք չենք մտածում եզրափակիչի մասին՝ պատրաստվելով «Բավարիայի» դեմ դիմակայությանը: Իհարկե, «Ուեմբլիում» «Ռեալ» - «Բարսելոնա» եզրափակիչը կարող է մտնել ֆուտբոլի պատմության մեջ, սակայն դեռ վաղ է մտածել այդ մասին»,- Մեսիի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

news.am

Դիտումներ: 523 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 4.5/2
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0