Ուրբաթ, 29.03.2024, 14:04
Գլխավոր » 2013 » Փետրվար » 7 » ՄԵԶ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐ ԷՐ ՀԱՂԹԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ. ԴԵՇԱՄ
11:58
ՄԵԶ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐ ԷՐ ՀԱՂԹԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ. ԴԵՇԱՄ
Մեզ համար շատ դժվար էր հաղթել այսպիսի որակյալ մրցակցին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած ընկերական խաղում 1:2 հաշվով Գերմանիայի հավաքականին պարտվելուց հետո ասել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը` հավելելով, որ իր սաներին դիմակայում էր աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը:

«Գերմանիայի հավաքականի կազմում այս երեկո բացակայում էին առաջատար մի շարք ֆուտբոլիստներ, բայց դա չի խանգարում, որ Բունդեսթիմն ուժեղ լինի: Մեզ համար դժվար էր հաղթել այպիսի որակյալ մրցակցին, սակայն փորձում էինք նրանց հարվածներին պատասխանել մեր հարվածներով:

Կարծում եմ, որ մեր խաղը կատարելագործվում է: Այժմ անհրաժեշտ է միայն համոզվել, որ պետք է թույլ չտանք որոշակի սխալներ, որոնք նկատվեցին այսօր: Պարտությունից հաճույք ստանալ չի կարելի, բայց պետք է չմոռանալ, որ Գերմանիան աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկն է», - Դեշամի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


Դիտումներ: 381 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0