Երեքշաբթի, 23.04.2024, 12:57
Գլխավոր » 2012 » Հունիս » 26 » ՄՅՈՒԼԼԵՐ."ԳՐՈՍՈՆ 2006-ԻՆ ԹԱՂԵՑ ՈՂՋ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ"
13:16
ՄՅՈՒԼԼԵՐ."ԳՐՈՍՈՆ 2006-ԻՆ ԹԱՂԵՑ ՈՂՋ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ"
Եվրո 2012-ի կիսաեզրափակիչ Գերմանիա – Իտալիա հանդիպումից առաջ Բունդեսթիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը կոչ է արել մոռանալ 2006 թվականին կրած պարտությունը:

«2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ես էլ բոլորի հետ դիտել եմ Իտալիա – Գերմանիա հանդիպումը: Հիշում եմ, որքան ցավալի էր այդ պարտությունը: Այդ երեկո Գրոսոն թաղեց ողջ Գերմանիայի երազանքը: Այդուհանդերձ, հարկավոր է մոռանալ անցյալի մասին:

Այս առաջնությունում մենք արդեն ցուցադրել ենք մեր ուժը` հաղթելով Հոլանդիայի և Պորտուգալիայի նման ուժեղ հավաքականներին: Հույների հետ նույնպես լավ խաղացինք:
Ո՞ւմ հետ կուզենայի խաղալ եզրափակչում, Իսպանիայի, թե Պորտուգալիայի: Երկու թիմերն էլ շատ ուժեղ են, բայց կնախտրեմ Պորտուգալիային. նրանց արդեն 1 անգամ հաղթել ենք»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 28-ին:

Sportarmenia.com

Դիտումներ: 513 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0