Շաբաթ, 27.04.2024, 08:06
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 25 » Օլիվեր Կանը սթափեցնում է Ռիբերիին
16:40
Օլիվեր Կանը սթափեցնում է Ռիբերիին

Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը քննադատել է թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի խաղը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» հետ Մադրիդում կայացած առաջին մրցավեճում։ ։

Գերմանական մամուլի փոխանցմամբ, Կանը նշել է, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ դիմակայությունում շատ թույլ է խաղացել։

«Ռիբերին՝ իր տրամադրությունից և զգացմունքներից մեծապես կախված ֆուտբոլիստ է։ Անհրաժեշտ է նրա հետ երկար զրուցել և աշխատել այդ ուղղությամբ, հասկանալով նրա անհատական հատկանիշները։ Միշտ էլ դժվար է խոսել այն մասին, թե ինչն է նրան մտահոգում այս կամ այն պահին։

Նրա կարգի խաղացողի համար բարդ է նվաճել երեք տիտղոս, բայց չդառնալ Տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Բայց չէ՞ որ այդ մտքերը պետք է անցյալում թողնել և հաղթահարել ամեն ինչ։ Գլխավորը ոչ թե Ռիբերիի նվաճումներն են, այլ «Բավարիայի» թիմային հաջողությունները»,-նշել է անվանի մարզիկը։

Armsport.am

 

Դիտումներ: 416 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0