Հինգշաբթի, 25.04.2024, 04:53
Գլխավոր » 2015 » Փետրվար » 21 » «Պադերբորն» - «Բավարիա»՝ 0:6. տեսանյութ
19:28
«Պադերբորն» - «Բավարիա»՝ 0:6. տեսանյութ

Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» 6:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Պադերբորնի» նկատմամբ: 

Մինչեւ առաջին խաղակեսի միջնամասը դաշտի տերերը ոչնչով չէին զիջում Գերմանիայի չեմպիոնին, սակայն առաջին գոլից հետո խաղը փոխվեց: Առաջին խաղակեսում մյունխենցիներից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, իսկ ընդմիջումից հետո՝ հոլանդացի Արյեն Ռոբենը:

Խոսեպ Գվարդիոլայի թիմը 11 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ փետրվարի 22-ին կընդունի Բեռլինի «Հերտային»:

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Պադերբորն» - «Բավարիա»՝ 0:6

Ռոբերտ Լեւանդովսկի, 23, 37, Արյեն Ռոբեն, 63 (11մ.), 86, Ֆրանկ Ռիբերի, 72, Միտչել Վեյզեր, 78

Հեռացում՝ Ֆլորիան Հարթերզ, 62 («Պադերբորն»)

«Շալկե» - «Վերդեր»՝ 1:1

Մաքս Մայեր, 61 – Սեբաստիան Պրյոդլ, 90+2

«Մայնց» - «Այնտրախտ»՝ 3:1

Կրիստիան Կլեմենս, 38, Յոհանես Գեյս, 47, Յունուս Մալի, 50 – Ստեֆան Այգներ, 35

«Աուգսբուրգ» - «Բայեր»՝ 2:2

Կաիուբի, 59, Մարվին Հից, 90+4 – Յոսիպ Դրմիչ, 8, Շտեֆան Ռայնհարց, 85

«Ֆրայբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1:1

Իմանուել Հոն, 25 – Կեւին Ֆոլանդ, 39

 

NEWS.am Sport

 

 

Դիտումներ: 724 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0