Հինգշաբթի, 25.04.2024, 12:18
Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 2 » ՊԻՍԱՐՈՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՄԱՐ. ՀԱՅՆԿԵՍ
13:47
ՊԻՍԱՐՈՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՄԱՐ. ՀԱՅՆԿԵՍ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում հարձակվող Կլաուդիո Պիսարոյի հետ։ Հաղորդում է Bild-ը։

«Վնասվածքի պատճառով Կլաուդիոն ստիպված էր ավելի շատ աշխատել իր ֆիզիկական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Ահա թե ինչու նա այս պահին իր լավագույն մարզավիճակում չի գտնվում։ Սակայն խոսքը գնում է հիանալի հարձակվողի մասին, ով հերթական անգամ ապացուցեց, որ մեծ նշանակություն ունի թիմի համար։ Մենք մեծ հույսեր ենք կապում Պիսարոյի հետ», – ասել է Հայնկեսը։
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով պերուացի ֆուտբոլիստը «Բավարիայի» մեկնարկային կազմում ընդամենը մեկ հանդիպում էր անցկացրել Գերմանիայի առանությունում, սակայն «Կայզերսլաուտերնի» հետ գավաթի 1/16 եզրափակիչ խաղում (4։0) դարձավ 2 գոլի հեղինակ։

Sportarmenia.com
Դիտումներ: 448 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0