Շաբաթ, 20.04.2024, 14:00
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 15 » «Ռեալ» - «Բավարիա» դիմակայության հետքերով. մրցաշրջան 1999/2000
17:23
«Ռեալ» - «Բավարիա» դիմակայության հետքերով. մրցաշրջան 1999/2000

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի  տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում:  Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ:

 

«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը  եվրոպական մրցասպարեզում միմյանց  համար եղել են, կան ու  շարունակում են հանդիսանալ մեծ խոչընդոտ: Թիմերի վերջին դիմակայությունը կայացել է Չեմպիոնների լիգայի 2011-2012 խաղարկության կիսաեզրափակիչում և այն ավարտվել է մյունխենյան ակումբի դրամատիկ հաղթանակով: «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկություններում ընդհանուր հաշվով հանդիպել են 20 անգամ, որից 11-ը ավարտվել է գերմանացիների հաղթանակով` 7-ը իսպանացիների, իսկ 2 դեպքում կնքվել է խաղաղ դաշինք: Հատկապես թիմերը սկսեցին ավելի հաճախ հանդիպել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի նորագույն ժամանակաշրջանում: Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում թիմերը հանդիպել են 14 անգամ, որից  8 հաղթանակ տարել է «Բավարիա»-ն, 5 դեպքում հաջողությունը ուղեկցել է «Ռեալ»-ին և մեկ դեպքում թիմերը բաժանվել են խաղաղությամբ: 

«Ռեալ» - «Բավարիա» դիմակայության մեկնարկին մնացել է մոտ մեկ շաբաթ, որի ընթացքում Ձեզ հետ միասին կվերհիշենք, այս մեծագույն ակումբների միջև կայացած հիշարժան հանդիպումները:

Ֆուտբոլասերների հիշողության մեջ վառ են մնացել հատկապես ՉԼ 1999/2000 թթ մրցաշրջանի «Բավարիա»-«Ռեալ» չորս պատմական դիմակայությունները, երբ թիմերը նախ հանդիպեցին երկրորդ խմբային փուլում, այնուհետև կիսազրափակիչում:

Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն

2-րդ խմբային փուլ. առաջին խաղ

C խումբ

«Ռեալ» - «Բավարիա»`2:4
«Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ
Գոլեր`Մորիենտես 25, Ռաուլ 48’  -  Շոլ 21’, Էֆֆենբերգ 24’, Ֆինկ 39’, Պաուլո Սերժիո 67’

 

 

Դիտումներ: 607 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0