Շաբաթ, 27.04.2024, 01:12
Գլխավոր » 2012 » Հոկտեմբեր » 30 » ՌԵԱԼԸ 30 ՄԼՆ է ՆԱԽԱՏԵՍԵԼ ՆՈՅԵՐԻ ՀԱՄԱՐ
10:23
ՌԵԱԼԸ 30 ՄԼՆ է ՆԱԽԱՏԵՍԵԼ ՆՈՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության ոլորտում:

Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է մրցակցություն ստեղծել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի համար: 26-ամյա Նոյերին ձեռք բերելու համար «Ռեալը» պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո, գրում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիային» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելուց հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ Նոյերն աշխարհի լավագույն դարպասապահն է: Գերմանացին 2011-ին Գելզենկիրխենի «Շալկեից» է տեղափոխվել «Բավարիա»:

NEWS.am Sport
Դիտումներ: 542 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0