Հինգշաբթի, 28.03.2024, 17:46
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 25 » ՌԻԲԵՐԻ." ԻՄ ԵՎ ՌՈԲԵՆԻ ՄԻՋԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՐԹՎԱԾ Է"
16:18
ՌԻԲԵՐԻ." ԻՄ ԵՎ ՌՈԲԵՆԻ ՄԻՋԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՐԹՎԱԾ Է"

Բավարիայի կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ` Ռեալի հետ կայանալիք առաջիկա խաղից առաջ հայտարարել է, որ  ոչ մի խնդիր չունի իր ակումբակից Արիեն Ռոբենի հետ:

Հիշեցնենք, որ Բավարիա-Ռեալ խաղի ժամանակ երկու ֆուտբոլիստների միջև վեճ էր առաջացել, այն պատճառով, որ ֆուտբոլիստները չէին կարողացել որոշել, թե ով պետք է իրացնի տուգանային հարվածը: Իսկ դեպի հանդերձարան տանող ճանապարհին վեճը շարունակական բնույթ էր կրել, որը կանխել էին կռվարար զույգի թիմակիցները: Այդ միջադեպի հետևանքով Ֆրենկ Ռիբերին ակումբի ղեկավարության կողմից տուգանվել էր 50.000 եվրոյով:

"Ես այլևս չեմ ուզում խոսել իմ և Ռոբենի հետ կատարված միջադեպի մասին: Այն արդեն մնացել է անցյալում: Ռեալի հետ  մեզ բարդ հանդիպում սպասվում է և պետք է կենտրոնանալ այդ խաղի վրա",ասել է Ռիբերին:

Դիտումներ: 454 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Անդամներ: 0