Ուրբաթ, 26.04.2024, 12:17
Գլխավոր » 2012 » Հունիս » 19 » ՌՈԲԵՆ."ՍԱ ԱՄԵՆԱՎԱՏ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԷՐ ԻՄ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ"
16:32
ՌՈԲԵՆ."ՍԱ ԱՄԵՆԱՎԱՏ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԷՐ ԻՄ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ"
Հոլանդիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը գնահատել իր ելույթները ավարտված մրցաշարջանում:

- Սա ամենավատ մրցաշրջանն էր իմ կարիերայում: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց ինչպես «Բավարիայում», այնպես էլ հավաքականում: Դժվար է հավատալ դրան, և այդտեղից էլ հիասթափությունը ավելի մեծ է դառնում, քանի որ ես այլ սպասելիքներ ունեի մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Եթե Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի արդյունքը ինձ համար մեծ հարված էր, ապա հավաքականի ներկայիս ձախողումը դարձավ էլ ավելի անսպասելի: Այն, որ մենք դուրս չենք գա քառորդ եզրափակիչ և խմբում չենք վաստակի ոչ մի միավոր, չէին կարող ենթադրել նույնիսկ շատ հոռետեսներ: Դա անհավանական է թվում, բայց այն ներուժով, որ մենք ունենք հարձակման գծում, մեզ չհաջողվեց հաղթել ոչ մի խաղում:
Այն ինչ ես ուզում եմ հիմա՝ գնալ հանգստի և ժամանակավորապես մոռանալ ֆուտբոլի մասին: Փոխել միջավայրը և վերականգնելով ուժերս` պատրաստվել նոր մրցաշրջանին, որը հույս ունեմ ինձ համար ավելի հաջող կդասավորվի,- Ռոբբենի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Դիտումներ: 519 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0