Հինգշաբթի, 28.03.2024, 19:21
Գլխավոր » 2013 » Հուլիս » 30 » Ռոբեն. Խուճապի մատնվելու ոչ մի պատճառ չկա
13:33
Ռոբեն. Խուճապի մատնվելու ոչ մի պատճառ չկա
«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը մեկնաբանել է Գերմանիայի Սուպերգավաթում Դորտմունդի «Բորուսսիայից» կրած պարտությունը 2-4 հաշվով: Հիշեցնենք' իր թիմի երկու գոլերն էլ հեղինակել է հենց հոլանդացի ֆուտբոլիստը:

-Բնականաբար, պետք է աշխատել սխալների վրա: Սակայն, ես կարծում եմ, որ անհանգստանալու կամ խուճապի մատնվելու ոչ մի պատճառ չկա: Մրցանակը գնաց Դորտմունդ, նրանք լիովին արժանի էին դրան: Սակայն հարցը մեր պարտվելու, այլ ոչ թե' նրանց հաղթելու մեջ է:

Չեմ կարծում, որ մեր' չորս գնդակ ընդունելու պատճառը շատ գրոհելն էր: Մենք չպետք է մտածենք դրա մասին, պարզապես պետք է շտկենք սխալները: Սա լավ փորձություն էր' ուժեղ մրցակցի դեմ,- ասել է Ռոբենը:

Allsport.am

Դիտումներ: 452 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0