| 16:29 ՌՈԲԵՆԸ ԿԱՐՈՂ Է ԽԱՂԱԼ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԴԵՄ | |
| «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը շուտով կվերադառնա խաղադաշտ: Այս մասին հայտնում է Goal.com-ը: Ռոբենը թեթև վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել մյունխենցիների վերջին մի քանի հանդիպումները: Այժմ հոլանդացին վերսկսել է անհատական մարզումները: Սպասվում է, որ նա պատրաստ կլինի առաջիկա հանգստյան օրերին կայանալիք Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը: Sportarmenia.com | |
|  | |
| Մեկնաբանություններ: 0 | |
