Շաբաթ, 20.04.2024, 03:35
Գլխավոր » 2014 » Դեկտեմբեր » 20 » Ռոբենը վերջին րոպեին հաղթանակ պարգևեց «Բավարիա»-ին. տեսանյութ
01:07
Ռոբենը վերջին րոպեին հաղթանակ պարգևեց «Բավարիա»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի 17-րդ տուրի առաջին խաղում առաջատար «Բավարիա»-ն հյուրընկալվեց «Մայնց»-ին:  22-րդ րոպեին տանտերերին հաջողվեց ոչ միայն առաջ  անցնել հաժշվի մեջ, այլև վերջ դնել Մանուել Նոյերի 6 անառիկ հանդիպումների շարքին: Ընդ որում Էլկին Սոտոն գնդակը Նոյերի ոտքերի արանքով ուղարկեց դարպասը: Այդուհանդերձ «Մայնց»-ի ուրախությունը երկար չտևեց, քանի որ մի քանի րոպե անց Բաստիան Շվայնշտայգերը տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: 

Խաղի մնացած ժամանակահատվածում «Մայնց»-ը արժանի դիմադրություն ցույց տվեց ահեղ մրցակցին, սակայն խաղավերջում տանտերերի մեկ կոպիտ սխալը դարպասի գրավման: Խաղադաշտի կենտրոնում «Մայնց»-ի ֆուտբոլիստները կորցրեցին գնդակը, որից հետո մյունխենցիների սրընթաց գրոհը եզրափակեց Արյեն Ռոբենը: 

Այդպիսով «Բավարիա»-ն իր 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և ձմեռային արձակուրդների մեկնեց մրցակիցների նկատմամբ միավորների մեծ առավելությամբ: պեպ Գվարդիոլայի սաները 17 խաղից հետո իրենց   ակտիվում ունեն 45 միավոր և երկրորդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ին գերազանցում են 14 միավորով: «Գայլերը» 17-րդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը:

«Մայնց» - «Բավարիա»՝1:2
Գոլեր՝ Սոտո 21՛ - Շվայնշտայգեր 24՛, Ռոբեն 90՛

Դիտումներ: 570 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0