Ուրբաթ, 26.04.2024, 03:43
Գլխավոր » 2013 » Հունիս » 24 » Ռումենիգե. Դեռ 2 տարի առաջ էինք կապ հաստատել Գվարդիոլայի հետ
22:13
Ռումենիգե. Դեռ 2 տարի առաջ էինք կապ հաստատել Գվարդիոլայի հետ
Մյունխենում մեկնարկել է «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի առաջին մամուլի ասուլիսը:

«Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն նշել է, որ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչն անմիջապես հետաքրքրվել է մյունխենյան ակումբով:

«Ջանասիրաբար աշխատում էինք, որպեսզի կայանա Գվարդիոլայի՝ «Բավարիա» տեղափոխությունը: Դեռ 2 տարի առաջ էինք կապ հաստատել նրա հետ և զգացել էինք, որ հետաքրքրված է մեր ակումբով: Շատ ենք հպարտանում նրանով, որ վերջին տարիների ամենահաջողակ մարզիչներից մեկն ընտրեց հենց «Բավարիան»,- ասել է Ռումենիգեն:

Armsport.am

Դիտումներ: 418 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0