Ուրբաթ, 26.04.2024, 16:32
Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 23 » ՌՈՒՄԵՆԻԳԵՆ ԻՐԱՎԱՑԻ ԷՐ` ՔՆՆԱԴԱՏԵԼՈՎ ԲԱՎԱՐԻԱՅԻ ԽԱՂ. ԱԼԱԲԱ
12:41
ՌՈՒՄԵՆԻԳԵՆ ԻՐԱՎԱՑԻ ԷՐ` ՔՆՆԱԴԱՏԵԼՈՎ ԲԱՎԱՐԻԱՅԻ ԽԱՂ. ԱԼԱԲԱ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դավիդ Ալաբան հայտնել է, որ համաձայն է ակումբի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի քննադատության հետ: Այս մասին հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Ռումենիգեն գտնում է, որ Յուպ Հայնկեսի սաները «Նյուրնբերգի» և «Վալենսիայի» հետ հանդիպումներում շատ թույլ են հանդես եկել՝ կոչ անելով ուշքի գալ:
«Իհարկե, Ռումենիգեն իրավացի է: Շատ լավ է և կարևոր, որ նա մեզ դիտողություն է անում: Մենք պետք է հիշենք մեր հաջողությունները և շարունակենք նույն կերպ: Վստահ եմ, որ «Հանովեր-96»-ի հետ հաջորդ հանդիպման ժամանակ մենք լրիվ այլ խաղ ցույց կտանք», – ասել է Ալաբան:

Sportarmenia.com
Դիտումներ: 427 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0