Շաբաթ, 27.04.2024, 06:52
Գլխավոր » 2012 » Մայիս » 15 » ՌԵԴՆԱՊԸ ԿԵՐԿՐՊԱԳԻ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ
19:11
ՌԵԴՆԱՊԸ ԿԵՐԿՐՊԱԳԻ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կերկրպագի Մյունխենի «Բավարիային»:
Ռեդնապը հայտնել է, որ ներկա կգտնվի մրցաշրջանի կարևորագույն հանդիպմանը: Եվ չնայած նրան, որ «ազնվականների» կազմում խաղում է իր զարմիկը` Ֆրենկ Լեմպարդը, այնուամենայնիվ կերկրպագի մյունխենյան թիմին:  Անգլիացու նման որոշման պատճառը միանշանակ պարզ է: Միայն «Չելսիի» պարտության դեպքում «Տոտենհեմը» հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում:

 «Ես ցանկանում եմ, որպեսզի հաղթի «Բավարիան», անկախ այն բանից կխաղա՞ արդյոք Ֆրենկը, թե՞ ոչ: Բայց դա չի նշանակում, որ ես նրան վատ եմ վերաբերվում: Ուղղակի ցանկանում եմ, որ «Տոտենհեմը» խաղա Չեմպիոնների լիգայում:  Մեզ համար մրցաշրջանն ավարտված է, այլևս ոչինչ հետ չես բերի: Այժմ մնում է միայն հույսը դնել «Բավարիայի» օգնության վրա»,- ասել է Ռեդնապը Sky Sports-ին տված հարցազրույցում:


Դիտումներ: 477 | Ավելացրեց: munich | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0