Շաբաթ, 20.04.2024, 02:24
Գլխավոր » 2012 » Հուլիս » 28 » ՌԻԲԵՐԻԻ ԵՎ ՌՈԲԵՆԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՎԵՃԸ ՀԱՐԹՎԱԾ Է
11:32
ՌԻԲԵՐԻԻ ԵՎ ՌՈԲԵՆԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՎԵՃԸ ՀԱՐԹՎԱԾ Է
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում "Ռեալի" հետ հանդիպման առաջին խաղակեսից հետո "Բավարիայի" երկու առաջատարներ` Ֆրենկ Ռիբերին և Արիեն Ռոբենը վիճել էին դեպի հանդերձարան տանող ճանապարհին և արդյունքում Ռիբերին բռունցքով հարվածել էր հոլանդացու այտին: Կռվարար զույգին բաժանել էին խաղընկերները:

Միջադեպից ամիսներ հետո Ռոբենը խոսել է միջադեպի մասին և հայտարարել է, որ իր և Ռիբերիի միջև վեճը հարթված է: Հոլանդացու խոսքերով նրանք այժմ միասին պատրաստ են խաղալ և պայքարել հանուն "Բավարիայի" փառքի:
"Չեմ վիճում, քանի որ նման միջադեպ տեղի է ունեցել: Այդ ժամանակ մեզ բոլորիս համար շատ բարդ էր: Շատ ափսոս, որ նման բան տեղի ունեցավ, քանի որ մինչ այդ Ռիբերի հետ մեր հարաբերությունները շատ լավ էին: 
Այժմ ամեն ինչ կարգին է: Մենք Ֆրանկի հետ շարժվում ենք միևնույն ուղղությամբ, այնպես որ ես նրա կշարունակեմ հաճույքով խաղալ",-Ռոբենի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Դիտումներ: 538 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0