Ուրբաթ, 26.04.2024, 15:08
Գլխավոր » 2012 » Մայիս » 23 » ՌՈՅՍ " ԵՍ ՄԻԱՅՆ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՈՎ ԵՄ ԴԻՏԵԼ ԵԱ-Ը "
20:58
ՌՈՅՍ " ԵՍ ՄԻԱՅՆ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՈՎ ԵՄ ԴԻՏԵԼ ԵԱ-Ը "
Բորուսիայի նորակոչիկ Մարկո Ռոյսը նշել է, որ պատրաստ է խաղալ յուրաքանչյուր դիրքում, միայն թե նրան վստահեն հանդես գալ Եվրոպայի առաջնությունում:

" Եթե ինձ վստահվի հանդես գալ Գերմանիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը, դա կլինի իմ առաջին մեծ մրցաշարը: Առայժմ ես նայել եմ այդ մրցաշարերը միայն հեռուստատեսությամբ: Ես արդեն ցույց եմ տվել, որ կարող եմ խաղալ տարբեր դիրքերում, եւ սա կարեւոր է: Վերջին մրցաշրջանում ես խաղացել եմ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում և ամենինչ լավ եղավ: Սակայն, օրինակ եզրերում նույնպես ինձ հարմար է, այնպես որ չես կարող ասել, որ կա հստակ դիրք, որը ես նախընտրում եմ: " նշել է Մարկո Ռոյսը:

Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովը անդրադառնալով Մարկո Ռոյսին նշել է - " Ես տեսնում եմ նրան հարձակման սուր կետում: Եթե մենք խաղանք այնպիսի թիմերի դեմ, որոնք ամբողջ թիմով պաշտպանվում են, ապա ապա Մարկոից կախված կլինի շատ բան: Նա աներեւակայելի արագ ու ճկուն ֆուտբոլիստ է,կարողանում է գեղեցիկ ավարտել իր հարձակումը: Նախկինում նա չի խաղացել կենտրոնում, բայց դա չարժե բացառել: Կարծում եմ, այս քայլը օգտակար կլինի մեր թիմին: "
Կցորդներ: Նկարներ 1
Դիտումներ: 541 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0